ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ժամանակին եկեղեցիներն էլ էին վերածում պահեստների»

«Ժամանակին եկեղեցիներն էլ էին վերածում պահեստների»
07.10.2013 | 18:21

Քաղաքացիական ակտիվիստների համառ ջանքերը՝ փրկելու Երևանի պատմամշակութային արժեք համարվող «Փակ շուկան»՝ հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, պսակվեցին անհաջողությամբ: Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկան» արդեն վերածել է «Սիթիի»: «Ժամանակին բազմաթիվ եկեղեցիներ էլ էին վերածում պահեստների ու գոմերի, սակայն ժամանակ անց դրանք նորից դարձան եկեղեցի»,- մեզ հետ զրույցում հիշեցրեց «Փակ շուկայի» պահպանման համար պայքարող կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: Ըստ Խզմալյանի՝ վերջերս Մատենադարանում տեղի է ունեցել մշակութային ժառանգության միջազգային կոնֆերանս, և «Փակ շուկան» նշվել է որպես միջազգային մակարդակի մշակութային արժեք: Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել «Փակ շուկայի» համար:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ